16/12/2021 20:40
Արծվանիստում կիրականացվի 15 մլրդ դրամի ներդրումային ծրագիր. կստեղծվի 300-400 նոր աշխատատեղ
Կառավարությունը փոփոխություններով և լրացումներով նախատեսում է Գեղարքունիքի մարզի Արծվանիստի համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 69,28 հա հողամասը թույլատրել մասնավորեցման:
Մասնավորեցման անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ «ԱԿ ՖԵՐՄԱ» ՍՊԸ-ն ցանկություն է հայտնել համայնքում իրականացնել շուրջ 15 մլրդ դրամի ներդրումային ծրագիր՝ խոշոր անասնապահական, կաթնաապրանքային համալիր կառուցելու համար։
Կստեղծվի 300-400 նոր աշխատատեղ։