16/12/2021 13:52
ՀՀ կառավարությունը զարգացնում է ռազմարդյունաբերական համալիրը. հատկացվեց ավելի քան 629 միլիոն դրամ
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց 620 միլիոն 929 հազար դրամ հատկացնել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պաշտպանության ոլորտում առաջնահերթ խնդիրների կարգավորման նպատակով վերաբաշխում կատարելու անհրաժեշտությամբ։
Նշված որոշման նախագծի ընդունման արդյունքում կապահովվի պաշտպանության ոլորտում ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք առաջնահերթ խնդիրների իրականացումը։
Նշվում է, որ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման նպատակով կառավարությունը նախատեսում է իրականացնել ռազմավարական նշանակության ապրանքների արտադրության ներքին կարողությունների զարգացում: