16/12/2021 13:35
Արտակարգ իրավիճակների նախարարը մամուլից է տեղեկանում, որ իրեն պետք է նշանակեն ԶՈՒ գլխավոր շտաբի պետ
Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակվելու վերաբերյալ առաջարկ չի եղել։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Փիլոյանն ասաց, թե մամուլից է տեղեկանում, որ իրեն պետք է նշանակեն ԶՈՒ գլխավոր շտաբի պետ։
Այնուամենայնիվ, եթե առաջարկ լինի, կհամաձայնի՞, ԱԻ նախարարն անպատասխան թողեց հարցը։
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. «ՊՆ-ում ԳՇ պետ Արտակ Դավթյանին ազատելու են պաշտոնից և նրա փոխարեն ԳՇ պետի պաշտոնը ստանձնելու համար առաջարկել են նրա առաջին տեղակալ Կամո Քոչունցին, սակայն ՊՆ-ում տարածված խոսակցությունների համաձայն՝ Քոչունցը մերժել է քաղաքական իշխանության առաջարկը: Իսկ թե ով կլինի ԳՇ պետ, իշխանությունները փնտրում են. խոսվում էր, որ հնարավոր է՝ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը նշանակվի ԳՇ պետ»։