17/12/2021 11:10
Հայաստանում մեկ օրում մահացել է 14 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 193 նոր դեպք
Դեկտեմբերի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343 350 դեպք, որոնցից 327 539-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6437 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից:
Այսպիսով` երեկ կատարվել է 7069 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 193 նոր դեպք: Ունենք 510 առողջացած, 11 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7885 մահվան դեպք է արձանագրվել:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1489 է:
Մեկ օրում Հայաստանում մահացել է 14 կորոնավարակակիր:
Ընդհանուր կատարվել է 2 479 389 թեստավորում: