17/12/2021 11:50
ԱՄՆ-ն ողջունում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի բրյուսելյան հանդիպումները. ԱՄՆ Պետքարտուղարություն
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Բրյուսելում օրերս կայացած հանդիպումը, Թվիթերի իր էջում գրել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:
«ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Բրյուսելում օրերս կայացած հանդիպումները: Մենք վճռական աջակցում ենք հետագա անմիջական շփումներին, որոնք ուղղված կլինեն տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն», - գրել էԱՄՆ Պետքարտուղարության խոսնակը:
The United States welcomes recent meetings in Brussels between Armenian Prime Minister Pashinyan @NikolPashinyan and Azerbaijani President Aliyev @presidentaz. We strongly support future direct engagement to bring peace to the region.
— Ned Price (@StateDeptSpox) December 16, 2021