17/12/2021 13:49
ՀՀ պաշտոնյաները լեգիտիմացնում են Ադրբեջանի գործողությունները. Արման Թաթոյանը բերեց Սուրեն Պապիկյանի օրինակը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կարծիքով՝ պաշտոնյաները լեգիտիմացնում են Ադրբեջանի իշխանությունների գործողությունները։
«Ես հանդիպում եմ դեսպանների, միջազգային կառույցների հետ, ասում եմ՝ սահմանին կրկում են, ասում են՝ «վայ, նոր եկանք այսինչ կառույցից, ոչ մի կրակոց չկա»։ Պաշտոնյաների հայտարարությունները, որ ասել են՝ սխալներ են թույլ տվել, բայց սահմանային խնդիրները հո դրանից չի՞ վերանում, սա ի՞նչ մոտեցում է։ Պաշտոնյաները լեգիտիմացնում են ադրբեջանական իշխանությունների գործողությունները», - հայտարարեց նա։
Արման Թաթոյանը բերեց ՀՀ նախկին փոխվարչապետ, Պաշտպանության ներկայիս նախարար Սուրեն Պապիկյանի օրինակը։
«Գործող Պաշտպանության նախարարը, երբ փոխվարչապետ էր, ասաց՝ «մենք կարող ենք առանց սահմանազատում ու սահմանագծում համարել, որ այդ տարածքներն արդեն ադրբեջանական են» ու, երբ կրակում են, գնում եմ միջազգային կառույցներին ասում եմ՝ կրակում են, պետք է հեռանան, ասում են՝ «ինչ անենք, իրենց տարածքն է, դուք էլ ասել եք»», - հայտարարեց ՀՀ ՄԻՊ-ը։