17/12/2021 13:37
Մոսկվայում Մուրադ Հովհաննիսյանը սպանել է իր ատամնաբույժին
Մոսկվայում դժգոհ հաճախորդի կողմից հարձակման ենթարկված ատամնաբույժ Ջամալ Օդիլովը մահացել է հիվանդանոցում, հայտնում է Մոսկվայի դատախազությունը, փոխանցում է РИА Новости-ն։
Հաղորդվում է, որ 1961 թվականին ծնված Հովհաննիսյանը դանակով հարվածել է ատամնաբուժարանի աշխատակցին՝ դժգոհ լինելով մատուցված ծառայություններից։
Հարձակվող Մուրադ Հովհաննիսյանն արդեն կալանավորվել է։ 41-ամյա տուժածը հիվանդանոցում մահացել է։
Բժիշկ Ջամալ Օդիլովը Ուզբեկստանից է։ Մուրադ Հովհաննիսյանը Paradise պրոդյուսերական կենտրոնի նախկին գլխավոր տնօրենն է։