17/12/2021 16:41
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մոտ օրերս կժամանի Հայաստան
Մոտ օրերս Հայաստան կժամանի Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Այս մասին «Ազատության» հարցին ի պատասխան՝ տեղեկացրել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից` առանց հստակեցնելու, թե կոնկրետ որ օրն է ժամանելու պաշտոնյան։
Օվերչուկը, որը նաև տրանսպորտային կոմունիկացիների ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է ռուսական կողմից, Երևան է ժամանում պատվիրակությամբ՝ Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստին մասնակցելու նպատակով։
Ալեքսեյ Օվերչուկը գտնվում է Ադրբեջանում։ Այսօր նահանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ավելի վաղ Օվերչուկը Բաքվում մասնակցել է «Ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները ինտեգրված գործընթացների համատեքստում» խորագրով համաժողովին: