18/12/2021 09:40
«Հրապարակ». Համայնքապետ առ համայնքապետ դատվելու են
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի անձնական ցուցումով, գործող իրավապահները, որոնք ձեռնպահ չմնացին անգամ համայնքապետի ընտրված թեկնածուներին ձերբակալելու և կալանավորելու որոշումներից, այս օրերին անհանգստացնում են նաև մյուս ընդդիմադիր համայնքապետերին, որոնք դեկտեմբերի 5-ի ընտրություններին առաջադրվել են ընդդիմության ցուցակներով ու հիմա հրաժարվում են իշխանության թրի տակով անցնել ու կոալիցիա ձևավորել ՔՊ-ի հետ։ Մեզ ահազանգել են Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի կազմում գտնվող մի շարք համայնքապետեր, որոնք աջակցել են ընդդիմադիր «Հզոր համայնք» կուսակցությանը, և հայտնում են, որ վերջին օրերին իրավապահներն իրենցով են հետաքրքրվում:
Հավանաբար, որպեսզի կանխեն իրենց համար անցանկալի զարգացումները, և նոր ընտրությունների ժամանակ նրանք հեռու մնան ընդդիմությունից։ Հիշեցնենք, որ Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և հատկապես՝ համայնքապատկան հողերի նպատակային նշանակության փոփոխություններ կատարելու համար։ Նման մեղադրանք կարող են առաջադրել անխտիր բոլոր համայնքապետերին»։