18/12/2021 10:17
Ինչ փաստաթուղթ պետք է ներկայացնել, երբ պատվաստվել եք արտասահմանում. ՀՀ ԱՆ-ի պարզաբանումը
Ի գիտություն արտասահմանում COVID-19-ի դեմ պատվաստված ՀՀ քաղաքացիների. Առողջապահության նախարարությունը ներկայացնում է այն ընթացակարգը, թե ինչ է պետք անել, երբ քաղաքացին պատվաստվել է արտասահմանում։
Այսպես՝
Էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգում գրանցվելու և հաշվառվելու համար անհրաժեշտ է`
դիմել տեղամասային պոլիկլինիկաներ, մարզերում գործող ԱԱՊ օղակներ
ներկայացնել անձը և պատվաստումը հաստատող փաստաթղթերը: