19/12/2021 10:28
Ադրբեջանը Եվրամիության միջնորդությամբ Հայաստանին է հանձնել գերեվարված 10 հայ զինծառայողի
Ադրբեջանը Եվրամիության միջնորդությամբ Հայաստանին է հանձնել 10 հայ զինծառայողի, այս մասին հայտնում է Ադրբեջանի բանտարկյալների, անհայտ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը։
Ինչպես հայտնել են Պետական հանձնաժողովից, խոսքը նոյեմբերի 16-ին գերեվարված զինվորների մասին է։
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ դեկտեմբերի 14-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի նախաձեռնությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպման արդյունքում, նաև Ադրբեջանի նախագահի և ԵՄ խորհրդի ղեկավարի երկկողմ հանդիպման արդյունքում՝ Եվրամիության միջնորդությամբ, Հայաստան է տեղափոխվել 10 հայ զինծառայող։