Հայաստանն ու Վրաստանը փորձելու են առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի. տեղի է ունեցել երկկողմ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը

20/12/2021 19:26

Հայաստանն ու Վրաստանը փորձելու են առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի. տեղի է ունեցել երկկողմ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը


Թբիլիսիում Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ու Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ տեղի է ունեցել երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների արտաքին քաղաքական, տնտեսական, պաշտպանական և այլ ոլորտները համակարգող գերատեսչությունների ղեկավարները, հայտնում են կառավարության աշխատակազմից։

Նիստի սկզբում ողջույնի խոսքով հանդես են եկել նախ Վրաստանի, ապա Հայաստանի կառավարությունների ղեկավարները:

Իր խոսքում Իրակլի Ղարիբաշվիլին, մասնավորապես, նշել է.

«Պարո՛ն վարչապետ,

Պատվիրակության հարգելի՛ անդամներ,

Թանկագի՛ն ընկերներ,

Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալել ձեզ Վրաստանում, ողջունում եմ իմ բարեկամ վարչապետ Փաշինյանին Թբիլիսիում: Պարոն վարչապետ, սա այս տարվա ընթացքում Ձեր երկրորդ այցն է Վրաստան, գոհունակությամբ ուզում եմ նշել, որ ես ևս երկու անգամ եղել եմ Հայաստանում: Ուրախությամբ եմ նշում, որ մեր միջև առկա են սերտ համագործակցության, բարեկամության վրա խարսխված հարաբերություններ և այդ վերաբերմունքի համար շնորհակալություն եմ հայտնում:

Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել Ձեզ նաև նրա համար, որ մեր նախաձեռնությամբ ու պայմանավորվածությամբ այսօր անցկացվող միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը տեղի է ունենում վարչապետների մակարդակով: Այս հանձնաժողովը վերսկսեց գործունեությունը Ձեր անձնական նախաձեռնությամբ, տարիներ շարունակ նիստեր չէին ընթանում:

Մենք շահագրգռված ենք, որ մեր միջև առկա շատ սերտ, բարեկամական հարաբերությունները նպաստեն իրական գործին` զարգացնելու առևտրատնտեսական կապերը, խոսելու տարածաշրջանային, ենթակառուցվածքների և այլ նախագծերի մասին, որոնք հետաքրքիր կլինեն մեր երկրներին:

Ցանկանում եմ նշել, որ մեր երկրների միջև հարաբերությունները գտնվում է բարձր մակարդակի վրա, հպարտությամբ և հաճույքով ուզում եմ ասել, որ նման հարաբերություններ մեր երկրների միջև չեն եղել: Միշտ ունեցել ենք սերտ, բարեկամական հարաբերություններ, բայց մեր վաստակն է այն, որ մեր կառավարությունների, երկրների միջև ոչ մի չհասկացված հարց չկա, ունենք իդեալական հարաբերություններ:

Ցանկանում եմ նշել նաև, որ հետաքրքրված ենք տարածաշրջանային խաղաղությամբ ու կայունությամբ: Վրաստանը միշտ մոտիվացված է այս գործընթացում ստանձնելու կարևորագույն դերակատարություն և այդ նպատակով ես խաղաղ հարևանության նախաձեռնությունն եմ հնչեցրել: Պարոն վարչապետ, հաստատում եմ, որ մենք մշտապես պատրաստ ենք տարածաշրջանի մասշտաբով խաղաղության և կայունության զարգացման գործում մեր ներդրումը բերելու:

Հարգելի՛ գործընկերներ,

Մեկ անգամ ևս ողջունում եմ բոլորիդ Թբիլիսիում»:

Իր հերթին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Մեծարգո՛ պարոն վարչապետ, թանկագին Իրակլի

Նիստի հարգարժա՛ն մասնակիցներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Սրտանց ողջունում եմ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին և Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստի բոլոր մասնակիցներին։

Նախ և առաջ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր վրացի գործընկերներին` ավանդական ջերմ ընդունելության համար:

Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ չնայած դժվարություններին, այսօր մեր երկրների հարաբերությունները թևակոխել են որակապես նոր փուլ և հաջողություններ արձանագրել ամենատարբեր ոլորտներում։

2019 թվականին Վրաստանի հետ մենք հավակնոտ նշաձող սահմանեցինք՝ խնդիր դնելով երկկողմ առևտրաշրջանառության ծավալը միջնաժամկետում հասցնել տարեկան 1 միլիարդ դոլարի: Կորոնավիրուսի համավարակն արգելակեց այս գործընթացը, բայց հիմա, երբ սովորում ենք ապրել կորոնավիրուսի հետ զուգահեռ, առաջարկում եմ վերահաստատել այս մտադրությունը, վարչապետ Ղարիբաշվիլիի հետ արդեն քննարկել ենք և փորձելու ենք մինչև 2026 թվականը մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը հասցնել 1 միլիարդ դոլարի:

Սա չափազանց կարևոր ու հավակնոտ խնդիր է, որը լուծելու համար մեզ անհրաժեշտ է ներդնել դրամատիկ ջանքեր: Ճիշտ է, այս տարվա առաջին 10 ամիսների մեր փոխադարձ առևտրի ցուցանիշն արդեն իսկ գերազանցել է նախորդ երեք տարիների տարեկան ցուցանիշը, բայց մենք դեռ շատ հեռու ենք 1 միլիարդի նշաձողից ու պետք է լրջորեն աշխատենք այս ուղղությամբ:

Մենք խորապես համոզված ենք, որ մեր տնտեսական համագործակցությունն ունի այսպիսի ներուժ, և մեր խնդիրն է նպաստել դրա լիարժեք բացահայտմանն ու կյանքի կոչմանը: Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը վերոնշյալի իրականացման լավագույն հարթակներից է և վերը նշված նշաձողին հասնելուն ուղղված կարևորագույն քայլերից է այն, որ հիմա արդեն հանձնաժողովը համանախագահում են երկու երկրների ղեկավարները, ինչը նույնպես աննախադեպ է:

Միջկառավարական հանձնաժողովի այս նիստի անցկացումը նախանշված էր դեռևս նախորդ տարի և տեղի չունեցավ համավարակով պայմանավորված, այդուհանդերձ երկկողմ շփումները թե՛ ամենաբարձր և թե՛ ոլորտային պատասխանատուների մակարդակով շարունակել են ընթանալ նախանշված դինամիկ ուղիով:

Այսօր մեր երկկողմ օրակարգը ներառում է բազմաթիվ ոլորտներ, իսկ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները նպաստում են մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանմանը, ինչի կարևորության մասին վարչապետ Ղարիբաշվիլին արդեն խոսեց: Ինչ վերաբերում է առևտրատնտեսական համագործակցությանը, ապա այս ոլորտում ձևավորվել են հստակ ուղղություններ, որոնք ներառում են տրանսպորտի և էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության և այլ բնագավառներ:

Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության խորացման կարևորագույն նախադրյալներից է փոխվստահությունը, որը խարսխված է մեր ժողովուրդների պատմական եղբայրության վրա։

Մի փոքր շեղվելով պաշտոնական արարողակարգից, պիտի ընդգծեմ մեր հարաբերությունների մարդկային և էմոցիոնալ հարթությունը: Ընդ որում, սա վերաբերվում է ոչ միայն վարչապետ Ղարիբաշվիլիին և իմ հարաբերություններին, այլև մեր կառավարությունների բազմաթիվ անդամների հարաբերություններին: Հենց նոր հնչեցված այն թեզը, որ մեր ժողովուրդները դարերից եկող եղբայրական կապեր ունեն, այսօր, հենց հիմա արտահայտվում է մեր կառավարությունների ոչ միայն պաշտոնական, այլև մարդկային հարաբերությունների մակարդակում:

Կա մարդկային, անձնական լուրջ փոխվստահություն և հարգանք ու մենք պիտի արժևորենք ու ամրացնենք այդ վստահությունը և հարգանքը:

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի ղեկավարների հանդիպումները պարբերական են, և մենք հնարավորություն ենք ունենում անդրադառնալու երկկողմ հարաբերությունների ողջ օրակարգին։ Երկկողմ ֆորմատով Վրաստանի վարչապետի հետ մենք այս տարի հանդիպել ենք արդեն չորս անգամ: Նման դինամիկա մեր երկրների հարաբերությունների մեջ նախկինում երբեք չի եղել և մեր մեծագույն խնդիրն է այս ամենի արդյունքում տնտեսական փոխգործակցության նոր մակարդակ ձևավորել: Ուզում եմ ընդգծել նաև, որ մենք մեր քաղաքական հարաբերությունների ավանդական բարձր մակարդակն առավել ինստիտուցիոնալ դարձնելու կարիք և անհրաժեշտություն ունենք:

Հարգելի՛ ներկաներ,

Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ կրկին շնորհակալություն հայտնել հայկական պատվիրակության ընդունելությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար և հաջողություն ու արդյունավետ աշխատանք մաղթել նիստի բոլոր մասնակիցներին:

Շնորհակալություն»:

Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև բոլոր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, նախանշվել երկու կառավարությունների ոլորտային գերատեսչությունների առաջիկա քայլերն ու ծրագրերը:

Նիստի արդյունքներով երկու երկրների վարչապետները ստորագրել են Հայաստանի Հանրապետության ու Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արձանագրությունը:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:50 ՀԱՕԿ-ն ու «Ոչ օլիմպիական մարզաձևերի միությունը» գործակցության հուշագիր են կնքել (Տեսանյութ) Այսօր, 13:46 Քովիդ թեստիս պատասխանը վերջապես վերջնականապես բացասական է. Նիկոլ Փաշինյան Այսօր, 13:19 Ջինսե տաբատ կրելու համար Մագնուս Կարլսենը հեռացվել է շախմատի առաջնությունից Այսօր, 12:45 «Լինել առավել զգոն». ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության Այսօր, 12:21 Իրանից Հայաստան վերադարձող ավտոբուսը, որում եղել է 25 ուղևոր, Սիսիան-Լծեն ճանապարհին կողաշրջվել է Այսօր, 12:16 «Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամն» ամփոփում է 2024 թվականի արդյունքները (տեսանյութեր) Այսօր, 11:54 2025 թվականը դիմավորելու ենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 11:44 «Եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը». Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակների աճ Այսօր, 11:14 Ձորաղբյուր-Ողջաբերդ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորակը Այսօր, 11:10 Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը չի վերադառնա Մինսկ Այսօր, 11:01 Ձյան հետևանքները. արգելափակումից դուրս է բերվել 35 տրանսպորտային միջոց, 48 քաղաքացու ցուցաբերվել է օգնություն (Տեսանյութ) Այսօր, 10:32 Հունվարի 11-13-ը Արմավիրի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 10:29 Տիգրան Ավինյանը Վեդիին «շռայլ նվեր» է արել. Գարիկ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել, որ խնդրանքը չի մերժել Այսօր, 10:19 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Այսօր, 10:05 Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին Հայաստանի իշխանությունը դիմակայելու որևէ ռեսուրս չի կուտակում. Տիգրան Աբրահամյան Այսօր, 09:42 Արդեն 16 տարի ամեն օր գրում եմ ու թու, թու, թու՝ դեռ չեմ բողոքում․ Փաշինյան Այսօր, 09:21 «Հրապարակ». Արագածոտնի մարզպետի պաշտոնի համար Փաշինյանը կարող է անգամ աճուրդ կազմակերպել Այսօր, 09:16 «Փաստ». Որոնք են եղել ամենաքննարկված նախագծերը Այսօր, 09:14 «Հրապարակ». Ագրարային համալսարանում մեծաքանակ կրճատումներ են սպասվում Այսօր, 09:11 «Հրապարակ». Ինչու էին իշխանական թիմում երեկ «բոցվում» Փաշինյանի վրա Այսօր, 09:08 «Փաստ». Ինչու է Երևանի քաղաքապետարանի գնումների վարչության բաժինների պետերից մեկն ազատվել աշխատանքից Այսօր, 09:07 «Հրապարակ». Բարոյական նորմերի խախտման հարցում ՔՊ թիմում աժիոտաժ է եղել, ոմանք վախեցել են, որ իրենց կեղտոտ սպիտակեղենն էլ կհանրայնացվի 27/12/2024 22:11 Արյան մեջ կալցիումի բարձր ցուցանիշը հանգեցնում է հիպերկալցեմիայի 27/12/2024 21:52 Անասունները փախել են գոմից, անասնապահը խաբել է, թե գողացել են 27/12/2024 21:32 Գերմանիայի նախագահը ցրեց Բունդեսթագը, արտահերթ ընտրություններ կանցկացնեն 27/12/2024 21:05 «Ծնվել եմ Արցախում». ծրագիր Արցախից տեղահանված տաղանդավոր երիտասարդ երաժիշտների համար՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ 27/12/2024 20:45 Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Շիրակում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Վայոց ձորում ձյուն է տեղում 27/12/2024 20:29 Հայաստանից Ռուսաստան ավիաչվերթները կիրականացվեն ըստ գրաֆիկի, Ռուսաստանի հետ օդային հաղորդակցությունը չի սահմանափակվի․ ՏԿԵՆ 27/12/2024 20:14 Սրատուտային վարակի՝ էնտերոբիոզի առաջացման պատճառներն ու ռիսկի գործոնները 27/12/2024 19:54 Շանթ Սարգսյանը կիսում է առաջին հորիզոնականը Վոլոդար Մուրզինի, Լենիեր Դոմինգեսի և Դանիել Նարոդիցկու հետ․ Աշխարհի արագ շախմատի առաջնության առաջին խաղային օրվա արդյունքները 27/12/2024 19:36 Ստեփանակերտի քաղաքապետին առաջադրված մի աբսուրդ մեղադրանքը փոխվել է մեկ այլ՝ նույնքան աբսուրդ մեղադրանքի 27/12/2024 19:15 Ռոբերտ Քոչարյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավորները քննարկել են ներքաղաքական խնդիրները, արտաքին խորացող մարտահրավերները 27/12/2024 19:01 Հայաստանի կառավարությունը 2,5 միլիոն դոլար կծախսի՝ պաշտպանվելու Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի արբիտրաժային գործով 27/12/2024 18:46 Հարգանք ու լավագույն ցանկություններ կարևոր առաքելություն ունեցողներին՝ դիրք պահող, երկիր պահող մարդկանց․ Տիգրան Աբրահամյան 27/12/2024 18:29 Միրզոյանը Լիտվայի արտգործնախարարի հետ քննարկել է՝ ինչպես խորացնել ՀՀ-ԵՄ հարաբերությունները 27/12/2024 18:15 «Հայտ ներկայացնել և Հայաստանը դարձնել BRICS-ի գործընկեր պետություն»․ Հանրային նոր նախաձեռնություն 27/12/2024 17:58 Կոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար 27/12/2024 17:45 Նիդեռլանդներից Հայաստան ուղարկված ծանրոցում թմրամիջոց է հայտնաբերվել 27/12/2024 17:25 «Փաշինյանը ժողովրդի աչքերին նայելով՝ խաբում է»․ Վարդան Օսկանյանը ներկայացրեց բանակցային պրոցեսի հիմք հանդիսացող փաստաթուղթը, որում ամրագրվել էր Արցախի ինքնորոշման իրավունքը 27/12/2024 17:10 Մալաթիայի բնակարաններից մեկում հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրանյութեր, ներարկիչներ, էլեկտրոնային կշեռքներ 27/12/2024 16:56 «Չենք խոչընդոտում դպրոցներում պարգևավճարների տրամադրմանը»․ ԿԳՄՍՆ 27/12/2024 16:41 Արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են ապրել 27/12/2024 16:26 «Կոչ ենք անում դատապարտել ՀՀ իշխանությունների գործողությունները»․ Ռուսաստանը դիմել է ՄԱԿ-ին ու միջազգային հանրությանը՝ Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելու կապակցությամբ 27/12/2024 16:18 Կոբախիձեն բանտով է սպառնացել Զուրաբիշվիլիին, եթե վերջինս հրաժարվի լքել նախագահական նստավայրը 27/12/2024 16:07 Հենրի Ավագյանը՝ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստների հնգյակում 27/12/2024 15:52 Ազատազրկված անձանց հարազատներին խնդրում ենք հանձնուքները հնարավորինս շուտ փոխանցել. ՔԿԾ 27/12/2024 15:33 Վլադիմիր Սանոսյանը՝ Հայաստանի 2024թ․ լավագույն ֆուտզալիստ 27/12/2024 15:16 Անհետ կորածների հարազատները փակել էին Բաղրամյան պողոտան, Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպում էին պահանջում 27/12/2024 15:05 Դատախազությունն իր երկու բացառիկ լիազորությունների շրջանակում 2023-2024 թվականներին պետությանն է վերադարձրել 30 միլիոն ԱՄՆ դոլարը գերազանցող գույք և ֆինանսական միջոցներ. Աննա Վարդապետյան 27/12/2024 14:54 Հայաստանը ներկայացվել է իտալական La Repubblica պարբերականում 27/12/2024 14:45 Ռուբեն Նազարեթյանը՝ Ֆուտզալի Հայաստանի 2024 թ․ լավագույն մարզիչ 27/12/2024 14:43 Անազատության մեջ գտնվող ծնողները երեխաների համար պատրաստել էին ամանորյա անակնկալ՝ «Անխելք մարդը» հեքիաթի բեմականացումը 27/12/2024 14:37 Պայթած մեքենայում վիրահատված կնոջ են թաքցրել․ մանրամասներ 27/12/2024 14:23 Ստեփանակերտում ամիսներ առաջ մահացած Վերա Աղասյանի մարմինը վերցնելու համար Բաքուն հայկական կողմին ժամանակ է տվել 27/12/2024 14:11 Գառնիի սկզբնամասում տուն է այրվել, հայտնաբերվել է մոխրացած դի 27/12/2024 14:06 Սրբուհի Գալյանն ու ՌԴ դեսպանն անդրադարձեն են երկու երկրներում պատիժը կրող քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը 27/12/2024 14:01 Բլոգեր 222 lava-ն տուգանվել է 109 մլն դրամով․ իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրություն․ ՊԵԿ 27/12/2024 13:59 Վրեժ Մխիթարյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ 27/12/2024 13:52 ՀՀ-ն կունենա Զբաղվածության ռազմավարական ծրագիր՝ 2025-2031 թթ. համար 27/12/2024 13:45 Սիգի ապօրինի որսի կանխարգելման ընթացքում առգրավվել են 32 լողամիջոց, 695 կգ ձուկ. ԲԸՏՄ 27/12/2024 13:36 Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանումը կարգելվի 6 ամիս ժամկետով 27/12/2024 13:34 9 միլիոն 338 հազար դրամ կադաստրային արժեքով հողամասը, որը գտնվում է Աղավնաձորում, ամրացվեց Պետգույքի կառավարման կոմիտեին 27/12/2024 13:26 Խնդրում եմ պարզեք՝ վարչապետի տիկինը կամ, իր ասելով՝ զուգընկերը, մինչև 2018թ.-ը միայնակ մայրության թոշակ ստացե՞լ է, թե՞ ոչ. Սրբազան (Տեսանյութ) 27/12/2024 13:10 Արտահերթ ընտրություն, հերթական ընտրություն․ մեզ դրանք բացարձակ հետաքրքիր չեն. Սրբազան 27/12/2024 13:05 Յուրաքանչյուր հեռարձակող ինքն է որոշում, թե երբ ու ինչ հերթականությամբ հեռարձակի ուղերձները. Հ1-ի պարզաբանումը՝ Կաթողիկոսի ամանորյա ուղերձի վերաբերյալ 27/12/2024 13:00 Ամանորին մարզերում և Երևանում ձյուն չի գա 27/12/2024 12:52 Հայաստանում ներդված գործիքը կարճ ժամանակահատվածում ապահովել է ապօրինի ձեռք բերված գույքերի վերադարձը դեպի ՀՀ. Գալյան (Տեսանյութ) 27/12/2024 12:37 Դդմաշենի գազալցակայանում ավտոմեքենա է պայթել 27/12/2024 12:27 ԱԺ նախագահի մայրը հայհոյում և թքում է, քաղաքապետի հայրը՝ տգեղ խոսում, պատկերացրեք՝ իրենց ընտանիքներում ինչ խոսակցություններ են լինում. Սրբազան (Տեսանյութ) 27/12/2024 12:20 Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզիչ 27/12/2024 12:11 Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ 27/12/2024 12:10 Այն ժամանակ, երբ կհայտարարենք հրապարակներ դուրս գալու մասին, ուրեմն ամեն ինչ վերջացած պետք է լինի. Սրբազան (Տեսանյութ) 27/12/2024 12:02 2024-ն աճի ու զարգացման տարի էր. նախկինում գերարագ աճից հետո վերադառնում ենք տնտեսական աճի նորմալ մակարդակին. ԿԲ նախագահ 27/12/2024 11:58 2025-ին, ըստ աստվածաշնչյան պատումի, լրանում է 7 տարվա երաշտի շրջանը, և սկսելու է առատության ու լիության շրջանը. Սրբազանն ամփոփեց տարին (Տեսանյութ) 27/12/2024 11:48 Մայրը ոստիկանությանը հայտնել է, որ 17-ամյա Դ․ Ս․-ն իր 13-ամյա դստեր հետ սեռական հարաբերություն է ունեցել 27/12/2024 11:31 Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին 27/12/2024 11:25 Եվրոպան պետք է պատժվի բոլոր հասանելի միջոցներով. Մեդվեդև 27/12/2024 11:14 Գլխավոր դատախազության վարչական շենքում կգործի ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումը՝ Իրավաբանական լաբորատորիան 27/12/2024 11:12 LIVE. Բագրատ Սրբազանի տարեվերջյան ասուլիսը 27/12/2024 11:04 Ռուսաստանի մի շարք օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է 27/12/2024 10:55 Խեղկատակին լուրջ չեն վերաբերվում, հակառակ դեպքում այնպես կպատժեին, որ կերազեինք Սիրիա լինել. Դանիելյան 27/12/2024 10:48 ՊՆ-ն մրցույթ է հայտարարում 27/12/2024 10:47 Այսօր կեսօրից հետո սպասվում է ձյուն, լեռնային մարզերում՝ բուք, Երևանում՝ թաց ձյուն և ձնախառն անձրև 27/12/2024 10:42 Իշխանությունը վախենում է Ամանորին Հ1-ի եթերում հնչեն Արցախ, Արցախի Հանրապետություն արտահայտությունները. Գեղամ Մանուկյան 27/12/2024 10:29 «Բաքվի բանտում է սկզբունքների, քաղաքական դիրքորոշման և գաղափարական նվիրվածության պատճառով». այսօր Դավիթ Իշխանյանի ծննդյան օրն է 27/12/2024 10:21 Օրենքի խախտմամբ օտարված հողամասը վերադարձվել է պետությանը. շուրջ 730 միլիոն դրամ արժողությամբ հողամասի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը 27/12/2024 10:14 Եթե մեր երկրում էթիկական հավասարակշռություններ չլինեն, դա էական արտաքին և ներքին ռիսկեր է գեներացնելու․ Նիկոլ Փաշինյան 27/12/2024 09:56 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է 27/12/2024 09:24 Ես պատահականություն կհամարեի, եթե լսած չլինեի՝ ինչպես էր Ավինյանը լրատվամիջոցներին «աղբանոց» անվանում, իրեն քննադատողներին համեմատում ճանճերի հետ․ Մարությանը՝ քաղաքապետի հոր ձևակերպումների մասին 27/12/2024 09:05 Դժվար էլ որեւէ բան օգնի․ Աննա Հակոբյան 27/12/2024 09:02 «Հրապարակ». Սյունիքի մարզպետի և Կապանի քաղաքապետի լարված հարաբերությունները նյարդայնացնում են նաև մարզպետարանի աշխատողներին 27/12/2024 09:00 «Ժողովուրդ». Ճանճերին ու պաշտոնյաներին սատկացնում են նույն գործիքով՝ թերթով 27/12/2024 08:59 «Հրապարակ». Ինչու է Աննա Հակոբյանը հետաձգել ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպումը 27/12/2024 08:57 «Ժողովուրդ». Փաշինյանը շարունակում է քինախնդրորեն պայքարել ընդդեմ Հայոց եկեղեցու 27/12/2024 08:53 «Հրապարակ». ՔՊ-ում շունչները պահած սպասում են, թե ում «դատաստանն» է տեսնելու Փաշինյանը 27/12/2024 08:51 «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի հաստատած կարգը խոչընդոտում է լրագրողների աշխատանքը 27/12/2024 08:49 «Հրապարակ». Ինչո՞ւմ է մեղադրվում Ջրային կոմիտեի ղեկավար, Աբովյանի նախկին քաղաքապետ Վահագն Գևորգյանը 26/12/2024 22:14 ՆԳ նախարարը մասնակցել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների Ամանորի միջոցառմանը 26/12/2024 21:40 Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիա է ստորագրվել 26/12/2024 21:08 Հայրս բավական տգեղ պատասխաններ է հնչեցրել, ներողություն եմ խնդրում. Տիգրան Ավինյան