20/12/2021 10:33
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ սկսվել է սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ սկսվել է սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման գործընթացը։
Այս նոր խորհրդի կազմում լինելու են արդարադատության նախարարը, որը նաև խորհուրդը կնախագահի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչը, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը։
Խորհրդում կլինեն նաև մեկական պատգամավոր ՀՀ ԱԺ յուրաքանչյուր խմբակցությունից, մեկ ներկայացուցիչ Բարձրագույն դատական խորհրդի կազմից, ՀՀ ութերորդ գումարման Ազգային ժողովի մանդատների բաշխմանը չմասնակցած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) կողմից առաջադրված երեք ներկայացուցիչ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրված երեք ներկայացուցիչ: