20/12/2021 16:38
Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետների վերաբերյալ պայմանավորվածության դեպքում հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի. ԱԳՆ
Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության գործընթացի շրջանակներում հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետների վերաբերյալ պայմանավորվածության դեպքում հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի, Aysor.am-ին հայտնեցին ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Հիշեցնենք՝ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն է, Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Կիլիչը։