20/12/2021 21:11
Հայ դիրքապահների կողմից ձերբակալվել է ադրբեջանցի երկու սահմանախախտ զինծառայող. նրանք վերադարձվել են ադրբեջանական կողմին. ՀՀ ՊՆ
Դեկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով և ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին։
Ավելի վաղ ադրբեջանցի զինծառայողների գերեվարման տեսանյութն էր տարածվել համացանցում։