20/12/2021 13:17
Երեկ հայրենադարձված 10 անձինք գերեվարվել էին նոյեմբերի 16-ին. իրավապաշտպան
Իրապաշտպան Սիրանուշ Սահակյանը վստահ պնդում է՝ երեք տասնյակից ավելի անձ է Ադրբեջանի կողմից գերեվարվել։
«Արդեն իսկ հայրենադարձությունն էլ հաստատեց, որ մեր փաստական տվյալները համապատասխանում էին իրականությանը», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Սահակյանի խոսքով՝ երեկ վերադարձած 10 անձինք էլ գերեվարվել էին նոյեմբերի 16-ին։
Հիշեցնենք՝ երեկ Ադրբեջանը Եվրամիության միջնորդությամբ Հայաստանին է հանձնել 10 հայ զինծառայողի։