20/12/2021 21:26
Գեղասահքի միջազգային մրցաշարում Հայաստանի պարային զույգը 4–րդ տեղն է գրավել
Զագրեբում անցկացվել է գեղասահքի Golden Tour անվանումով 53-րդ՝ ավանդական միջազգային մրցաշարը:
Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ հայաստանյան պարային զույգը ընդհանուր հաշվարկում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը, հայտնում է armsport.am-ը։
Կարճ ծրագրում պարային զույգը վաստակել է 70,57 միավոր և գրավել է չորրորդ տեղը։ Նրանք ավելի հաջող ելույթ են ունեցել ազատ ծրագրում և 104,61 միավորով զբաղեցրել են երրորդ տեղը։
Մրցաշարին մասնակցել է 10 երկրի 14 պարային զույգ։ Թինա Կարապետյանը և Սիմոն Սենեկալը նախապատրաստվում են Պեկինում 2022թվականի փետրվարի 4 –20 –ը կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին։