20/12/2021 10:53
Հայաստանում մեկ օրում մահացել է 6 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 72 նոր դեպք
Դեկտեմբերի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343708դեպք, որոնցից 328799-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5513 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից:
Այսպիսով` երեկ կատարվել է 4897 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 72 նոր դեպք: Ունենք 364 առողջացած, 4 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7903 մահվան դեպք է արձանագրվել:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1493 է:
Մեկ օրում Հայաստանում մահացել է 6 կորոնավարակակիր:
Ընդհանուր կատարվել է 2 497 107թեստավորում: