21/12/2021 15:28
Երևան-Ստամբուլ թռիչքների համար «Flyone Armenia» ընկերությանը հարկային կամ այլ տեսակի արտոնություններ չեն տրամադրվել. Անանյան
«FLYONE ARMENIA» ընկերությունը Երևան- Ստամբուլ- Երևան երթուղով չարտերային թռիչքներ իրականացնելու թույլատվության համար դիմել է Թուրքիայի ավիացիոն իշխանություններին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։
Նա միաժամանակ նշեց, որ թռիչքների մեկնարկի ժամկետների և այլ մանրամասների մասին ընկերությունը կտեղեկացնի առանձին։ Այդ մասին տեղեկատվություն առայժմ առկա չէ։
Արամ Անանյանը միայն հավելեց, որ «FLYONE ARMENIA» ընկերությանը հարկային կամ այլ տեսակի արտոնություններ չեն տրամադրվել։
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն ավելի վաղ հայտնել էր՝ Թուրքիայում ուսումնասիրում են հայկական և թուրքական ավիաընկերությունների դիմումները՝ Ստամբուլի և Երևանի միջև թռիչքներ իրականացնելու թույլտվություն ստանալու նպատակով։
Նշենք, որ թուրքական լրատվամիջոցներն այսօր հաղորդել են, որ Ստամբուլ-Երևան թռիչքը կիրականացնի «FLYONE ARMENIA» ընկերությունը: