21/12/2021 14:00
Աշոտ Մինասյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը մերժվել է
«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը մերժվել է։
Մինասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը հայտարարել է՝ այլևս փաստ է, որ Աշոտ Մինասյանը կալանավորվել ու շարունակում է կալանավորված մնալ քաղաքական իշխանության քմահաճույքով։
«Իսկ գլխավոր դատախազության միակ գործառույթը տվյալ քմահաճույքն ի կատար ածելն է։
Հիշեցնենք՝ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը կալանավորվել է դեկտեմբերի 1-ին։
Միհրան Պողոսյանը հայտարարել էր, թե Աշոտ Մինասյանը պատրաստ է իր ազատությունը ժամանակավորապես զիջել, բայց երբեք պատրաստ չէ զիջել հայրենիքը։