21/12/2021 09:35
«Հրապարակ». «Իմ քայլը» կբոյկոտի Երևանի ավագանու հերթական նիստը
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր նշանակված է Երևանի ավագանու հերթական նիստ, որի օրակարգում բյուջեի նախագիծն է։ Քաղաքապետարանի մեր աղբյուրները չեն բացառում, որ «Իմ քայլը» կբոյկոտի նիստը, չի ներկայանա «անվստահելի» քաղաքապետի հրավիրած նիստին, հատկապես, որ հաջորդ օրն էլ՝ դեկտեմբերի 22-ի արտահերթ նիստում, պետք է քննարկեն քաղաքապետին անվստահություն հայտնելու և նոր քաղաքապետ ընտրելու հարցը։
Հիշեցնենք, որ «Իմ քայլն» այդ նախագծով առաջարկում է քաղաքապետ ընտրել առաջին փոխքաղաքապետ, «Առաքելության» ցուցակով ավագանի անցած, ապա «Առաքելությունից» դուրս եկած Հրաչյա Սարգսյանին»։