21/12/2021 14:48
Իտալա-արգենտինական երեկո՝ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայացմամբ
Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 20։00-ին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է «Դվին Մյուզիք հոլ»՝ մասնակից լինելու իտալական և արգենտինական երաժշտության երեկոյի։
Իտալացի հայտնի ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն Նինո Ռոտայի Նվիրում Ֆեդերիկո Ֆելինիին, Ջուզեպպե Սանգենիտիի «Ջուլիետա Սփայդեր, Ջուլիա», Աստոր Պիացոլլայի «Երեք տանգո», «Ձմեռը Բուենոս Այրեսում», «Ավե Մարիա», «Մոլորված թռչունները», «Գրանդ տանգո», «Լիբերտանգո» և այլ ստեղծագործություններ։
Համերգի ընթացքում հանդես կգան նաև մեցցո-սոպրանո Սոֆիա Թումանյանը, կիթառահար Անդրեյ Զդեսենկոն։