21/12/2021 21:03
Հայտնի են «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները։
Լավագույնների ընտրությունը կայացել է այսօր՝ մարզական լրագրողների և Հայաստանի հավաքական թիմերի գլխավոր մարզիչների քվեարկության համադրությամբ:
2021 թվականի 10 լավագույն մարզիկներ են ճանաչվել.
Արթուր Ալեքսանյան – հունահռոմեական ըմբշամարտ
Մալխաս Ամոյան – հունահռոմեական ըմբշամարտ
Հովհաննես Բաչկով – բռնցքամարտ
Էլինա Դանիելյան –շախմատ
Արթուր Դավթյան – սպորտային մարմնամարզություն
Վարազդատ Լալայան – ծանրամարտ
Արսեն Հարությունյան – ազատ ոճի ըմբշամարտ
Սիմոն Մարտիրոսյան – ծանրամարտ
Գոռ Մինասյան - ծանրամարտ
Դավիթ Չալոյան - բռնցքամարտ
2021 թվականի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում SMS քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների հաղթող, աշխարհի չեմպիոն, 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը։ Քվեարկությանը 7704 մարդ է մասնակցել:
«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի մրցանակային ֆոնդը 50 մլն դրամ է: Լավագույն տասնյակում ընդգրկված յուրաքանչյուր մարզիկ կստանա 4 մլն դրամ, ևս 1 միլիոն դրամ կհատկացվի նրանց մարզչական շտաբի անդամներին: