22/12/2021 15:46
2022 թվականին գազի գինը սահմանին կպահպանվի․ Մհեր Գրիգորյան
Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են պահպանել սահմանին գազի գինը 2022 թվականին, բայց ճշգրտման կարիք ունեցող հարցեր են մնացել, հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Գործող գինը սահմանին կպահպանվի հաջորդ տարի, բայց երկու հարց կա, որոնց շուրջ պետք է պայմանավորվել։ Առաջինը Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի հարցն է, երկրորդը՝ գազի կալորիականությունն արժեքի մեջ ներառելը։ Այս հարցերը քննարկման փուլում են, բայց գազի գինը հաստատվել է ու երկարաձգվել է», - ասել է Գրիգորյանը։