22/12/2021 11:24
Հայաստանում մեկ օրում մահացել է 7 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 152 նոր դեպք
Դեկտեմբերի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343 997 դեպք, որոնցից 329 281-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5301 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից:
Այսպիսով` երեկ կատարվել է 6756 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 152 նոր դեպք: Ունենք 153 առողջացած, 7 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7921 մահվան դեպք է արձանագրվել:
Նախորդ օրը չի արձանագրվել այլ հիվանդության պատճառով մահվան դեպք: Նման մահերի ընդհանուր թիվը 1494 է:
Մեկ օրում Հայաստանում մահացել է 7 կորոնավարակակիր:
Ընդհանուր կատարվել է 2 509 795 թեստավորում: