22/12/2021 20:11
ժամանակակից պարը լինելու է մեր քաղաքականության առաջնահերթություններից մեկը․ ԿԳՄՍՆ տեղակալ
«Ժողովրդական կոլեկտիվների պատկերը հուսադրող չէ»,- այսօր հայտարարել է ԿԳՄՍՆ տեղակալ Արա Խզմալյանը:
Խզմալյանի խոսքով՝ տասնամյակներ շարունակ վարկաբեկվում է ժողովրդական արվեստը, «ունենք ներկայանալիության լուրջ խնդիր՝ գեղագիտության, երգացանկի, նվագացանկի»:
«Պայմանաբար մեկ տարի ժամանակ ենք տվել պետական կոլեկտիվներին՝ վերանայելու իրենց աշխատանքը, երաժշտական բովանդակությունը, տարազները և այլն: Եթե մեկ տարվա մեջ արդյունքներ չլինեն, կարդինալ փոփոխությունները բացառված չեն՝ ոչ թե ինչ-որ բան փակելու, այլ ինչ-որ բան փրկելու և ժողովրդականը ժողովրդին բարձր մակարդակով վերադարձնելու համար»,-հայտարարել է նա։
Խզմալյանը խոցելի է համարել նաև ժամանակակից պարի վիճակը ։
«Մենք ապրում ենք ունիվերսալիզմի և ժանրերի խառնուրդի ժամանակներում, ուստի ժամանակակից պարը լինելու է մեր քաղաքականության առաջնահերություններից մեկը»,-ասել է Խզմալյանը: