22/12/2021 21:36
Ռուսաստանի զինված ուժերի անձնակազմը Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման երաշխավորն է․ Շոյգու
«Սիրիայում տեղակայված ռուսական զորախումբն այդ երկրում խաղաղության պահպանման երաշխավորն է այնպես, ինչպես Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի զինված ուժերի անձնակազմը»,- հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Ավելի քան մեկ տարի ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում խաղաղ կյանքի հաստատման պայմաններ են ստեղծում, աջակցում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների վերականգնմանը։ Այս պահին ոչ մի լուրջ միջադեպ թույլ չի տրվել»,- ասել է Շոյգուն՝ ՌԴ ՊՆ-ին կից Հանրային խորհրդի լիագումար նիստում։