22/12/2021 13:35
Ո՞վ էր մեղավոր, ո՞վ է պատասխան տալու. Գագիկ Ծառուկյանը գոհ չէ ծանրամարտի հավաքականի գրանցած արդյունքներից (Տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ծանրամարտի աշխարհի առաջնությունից վերադարձած Հայաստանի հավաքականի մարզչական կազմի հետ:
Հանդիպմանը քննարկվել են մրցաշարի ժամանակ առաջ եկած խոչընդոտները, ինչպես նաև խնդիր է դրվել հավաքականի գլխավոր մարզչի առջև վերանայել մարզումների գործընթացն ու բարելավել ծանրորդների հետ անհատական աշխատանքը:
«Հայկական ծանրամարտը միշտ էլ եղել է բարձունքում, մենք միշտ կարողացել ենք հաղթահարել բարձր նշաձող և ոչ մի դեպքում չպետք է թուլացնենք մեր դիրքերը», - նշել է ՀԱՕԿ նախագահը։
Նրա խոսքով՝ մեղավորները պետք է պատասխան տան։
«Այսօր պետք է քննարկենք, թե ով է մեղավոր, ով է պատասխան տալու։ Մենք ուզում ենք արդյունք ունենանք», - նշել է ՀԱՕԿ նախագահը։
Ծառուկյանը մարզիչներին կարգադրել է ավելի խիստ լինել մարզիկների նկատմամբ։