23/12/2021 18:19
ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց ՊՇՌ թեստերի վերաբերյալ Առողջապահության նախարարի հրամանի դրույթը
Սահմանադրական դատարանն այսօրվա նիստում հակասահմանադրական ճանաչեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանը, որով չպատվաստված աշխատողները որոշակի պարբերականությամբ պետք է ՊՇՌ թեստ հանձնեն՝ իրենց միջոցներով:
«ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն իր հաշվին» նախադասության «իր հաշվին» բառակապակցությունը ՍԴ-ն ճանաչեց Սահմանադրության 6-րդ կետի առաջին և երկրորդ մասերի և 39-րդ հոդվածին հակասող և անվավեր՝ նկատի առնելով, որ կորոնավիրուսային հիվանդության ՊՇՌ հետազոտության ծառայությունից օգտվելիս դրա դիմաց վճարման պարտականություն ունեցող աշխատողների շրջանակի սահմանումը դուրս է Առողջապահության նախարարի օրենքով սահմանված լիազորությունների շրջանակից:
Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: