23/12/2021 16:35
Արտոնություն՝ «Նոր փրոջեկտս» ՍՊԸ-ին. մինչև 2026 թ. կստեղծվի 286 նոր աշխատատեղ
Գործադիրը հավանություն է տվել «Նոր փրոջեկտս» ՍՊԸ-ի ներկայացրած գործարար ծրագրին:
Ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին և զբաղվում է խանութների համար նախատեսված կահույքի արտադրությամբ:
Ընկերությունը հանդիսանում է Կարպիզա, Ջեոքս և Հենդերսոն համաշխարհային բրենդների խանութների կահույքի պաշտոնական մատակարարը ԵՄ-ում, ԱՊՀ-ում, Միջին Արևելքում և ասիական երկրներում:
Արդեն իսկ իրականացվել է 235 մլն ՀՀ դրամի կապիտալ ներդրում, որի արդյունքում ստեղծվել է անհրաժեշտ արդի սարքավորումներով հագեցած կահույքի արտադրամաս և 70 աշխատատեղ՝ 342,000 ՀՀ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2 մլրդ դրամի կապիտալ և շրջանառու միջոցների ձեռքբերման համար նախատեսված ներդրում և մինչև 2026 թ. ստեղծել 286 նոր աշխատատեղ։