23/12/2021 11:59
Չկա պահանջ, որ խթանիչ պատվաստանյութը լինի նույնը, ինչ առաջին երկու դեղաչափերն են եղել. Նախարար
Չկա պահանջ, որ երրորդ՝ խթանիչ պատվաստանյութը լինի նույնը, ինչ առաջին երկու դեղաչափերն են եղել, լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատվաստանյութերի փոփոխությունը ևս որոշակի առումով արդյունավետության բարձրացման վրա ազդում է, ուստի որևէ տարբերություն չկա, թե երրորդ դեղաչափը որ պատվաստանյութով կլինի», - նշեց նախարարը։
Ավանեսյանն ասաց, թե աշխատող քաղաքացիների 60 տոկոսից ավելին արդեն իսկ պատվաստվել է։
«Սա նշանակում է, որ մեր կողմից ձեռնարկված միջոցները և սահմանափակող կարգերն իրենց դրական ազդեցությունն ունեցան և քաղաքացիները ակտիվ կերպով պատվաստվեցին։ Սա շատ կարևոր դերակատարում է ունենալու հանրային իմունիտետի ձևավորման մասով», - ասաց նախարարը։