23/12/2021 14:59
ՊՆ-ից 200 զույգ ճտքավոր կոշիկ կտրվի ԱԱԾ-ին
Կառավարության այսօրվա նիստում որոշվեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված 2.655.000 դրամ պայմանագրային արժեքով 200 զույգ ճտքավոր կոշիկը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը:
Նիկոլ Փաշինյանի հանձանարարությամբ՝ Պաշտպանության նախարարը որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ համատեղ պետք է ապահովի գույքի հանձնման-ընդունման գործընթացը: