23/12/2021 11:10
Հայաստանում մեկ օրում մահացել է 16 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 129 նոր դեպք
Դեկտեմբերի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344 126 դեպք, որոնցից 329 576-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5119 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից:
Այսպիսով` երեկ կատարվել է 6885 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 129 նոր դեպք: Ունենք 295 առողջացած,15 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7936 մահվան դեպք է արձանագրվել:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1495 է:
Մեկ օրում Հայաստանում մահացել է 16 կորոնավարակակիր:
Ընդհանուր կատարվել է 2 516 680 թեստավորում: