23/12/2021 12:14
Նախարարությունը հաշվարկներ է իրականացնում՝ հասկանալու, թե չպատվաստված քաղաքացիների համար կորոնավիրուսային վարակի բուժման արժեքը որքան է կազմելու. Ավանեսյան
Քովիդի ախտանշաններ ունենալու դեպքում քաղաքացին անվճար կարող է թեստավորվել իր պոլիկլինիկայում, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ինչ վերաբերում է հունվարից հետո կորոնավիրուսի դեմ չպատվաստված քաղաքացիների՝ վճարովի բուժման մասին խոսակցություններին, նախարարն ասաց.
«Հիմա մենք հաշվարկներ ենք իրականացնում` հասկանալու, թե կորոնավիրուսային վարակի բուժման արժեքը որքան է կազմելու։ Պետությունը բոլոր միջոցները ներդրել է, որպեսզի քաղաքացիների համար ապահովի նաև բուժման հնարավորությունները։ Բայց հանրային իմունիտետի ձևավորման արդյունքում պետք է հասկանանք, որ այն քաղաքացիները, որոնք չեն ուզում շատ արդյունավետ և հարյուր անգամներով նվազ ծախսատար պայմաններում պաշտպանել իրենց առողջությունը, նրանց համար պետք է դիտարկենք այդ ծառայությունը վճարովի դարձնելու հարցը»: