24/12/2021 16:10
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ. կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ դեկտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժափարովը, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռախմոնը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը», - ասված է ուղերձում։