24/12/2021 16:20
«3+3» ձևաչափի դուռը բաց է Վրաստանի առջև․ Զախարովա
Հարավային Կովկասի հարցերով «3+3» ձևաչափի դուռը միշտ բաց է Վրաստանի համար, եթե որոշի միանալ քննարկումներին, ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Զախարովան ընդգծել է, որ Մոսկվայում կայացած առաջին հանդիպման բոլոր մասնակիցները հետաքրքրվածություն են դրսևորել համատեղ աշխատանքը շարունակելու հարցում:
«Հաջորդ հանդիպման վայրի և օրակարգի որոշումը կայացվում է արտաքին քաղաքականության գերատեսչությունների միջև համաձայնեցմամբ: Առաջին հերթին կարևոր է կենտրոնանալ այն հարցերի վրա, որոնք առնչվում են համընդհանուր շահերին: Դրանց թվում են առևտրատնտեսական, տրանսպորտային, հումանիտար-մշակութային կապերին, ընդհանուր մարտահրավերների դեմ պայքարին առնչվող հարցերը»,- նշել է Զախարովան:
Նա հավելել է, որ Վրաստանի համար դուռը միշտ բաց է մնում հարթակին միանալու համար: