24/12/2021 20:00
Մեծ պատերազմը մեր տարածաշրջանում նոր է սկսվում․ Ահարոն Վարդանյան
Ինչո՞ւ Ադրբեջանով Իրան գնալ, եթե մենք կարող ենք ավելի կարճ ճանապարհով՝ Նախիջևանով գնալ․ եթե, իհարկե, խնդիրն ունի բացառապես տնտեսական նպատակ, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է իրանագետ Ահարոն Վարդանյանը։
Նրա խոսքով՝ ապաշրջափակման խնդիրը քաղաքական է, փորձ է արվում գեղեցիկ եզրաբանությամբ, նուրբ տերմիններով հայ հասարակությանը մատուցել, թե առկա է տնտեսական շահ, իրականում «ապաշրջափակումով» շրջափակում են հենց Հայաստանը։
«Մեկ տարի է՝ մեզ քարոզում են «խաղաղության դարաշրջան», բայց մեկ տարի է՝ մեր զինվորները զոհվում են սահմանին։ Եթե խաղաղություն է, ապա ինչո՞ւ են զոհվում, ինչո՞ւ են գերի ընկնում պատերազմից հետո», - ասել է Վարդանյանը։
Փորձագետի կանխատեսմամբ՝ հաջորդ տարի մեր տարածաշրջանին ավելի մեծ փորձություններ են սպասվում, կլինի ավելի անհանգիստ տարի, քանզի պատերազմները չեն ավարտվել, իսկ « ավելի մեծ պատերազմը նոր է սկսվում»։