24/12/2021 18:51
Մոսկվայում հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի հասարակությունների ներկայացուցիչները․ ՏԱՍՍ
Ադրբեջանի և Հայաստանի հասարակությունների ներկայացուցիչները ԼՂ զինված հակամարտության ավարտից հետո առաջին հանդիպումն են անցկացրել Մոսկվայում, որի ժամանակ քննարկել են երկու երկրի ժողովուրդների միջև լարվածության մեղմացմանն ուղղված քայլերը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով քննարկումներին մոտ կանգնած աղբյուրին:
«Դեկտեմբերի 23-ին և 24-ին Մոսկվայում կայացել է զինված հակամարտության ավարտից հետո առաջին հանդիպումը ադրբեջանական և հայկական համայնքների ներկայացուցիչների միջև՝ ՌԴ նախագահի՝ միջազգային մշակութային հաղորդակցության հարցով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի մասնակցությամբ: Հանդիպման մասնակիցները քննարկել են երկու ժողովուրդների միջև առկա լարվածության մեղմացմանն ուղղված քայլերը, պայմանավորվել են 2022 թվականի սկզբին շարունակել նման քննարկումները», - ասել է գործակալության աղբյուրը: