24/12/2021 18:46
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ։
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տիգրան Սիմոնյանի, բավարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու միջնորդությունը։
Հիշեցնենք՝ Տոնոյանը մեղադրվում է խոշոր չափի գումար հափշտակելու և հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մեջ։ Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը և Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը։