24/12/2021 20:24
Փաշինյանը պատմեց, թե ինչ է խոսել Ալիևի հետ, երբ մենակ են մնացել (Տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսի ընթացքում պատասխանեց լրատվամիջոցների հարցին, թե Բրյուսելում դեկտեմբերի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ առանձնազրույցի ընթացքում ինչի մասին են խոսել։
«Առանձնազրույցի ընթացքում քննարկվել է նույնը, ինչ քննարկվում էր առանզրույցից առաջ և հետո։ Այնպես չի եղել, որ, ենթադրենք, մի 20 րոպե Շառլ Միշելը սենյակից դուրս է եկել, և մենք ասել ենք, ահա, նա գնաց և մենք խոսենք այն, ինչ պետք է խոսենք, որ չէինք խոսում։ Տեղի է ունեցել նույն խոսակցության շարունակությունը՝ մեր օրակարգի։ Այդ 20 րոպեն կամ կես ժամը ոչ մի բանով չի տարբերվել նախորդ խոսակցությունից», - ասաց Նիկոլ Փաշինյանը։