24/12/2021 20:21
Դեկտեմբերի 18–ին գերեվարված ադրբեջանցիներին Հայաստանը վերադարձրել է առանց նախապայմանների․ ՀՀ վարչապետ (Տեսանյութ)
Դեկտեմբերի 18-ին հայ զինծառայողների կողմից գերեվարված ադրբեջանցիներին Հայաստանը վերադարձրել է առանց նախապայմանների, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Որևէ բանի դիմաց չենք վերադարձրել, որովհետև մենք չենք ուզում տպավորություն ստեղծել, թե մենք մարդկանց, այսպես ասած, սակարկություններով ենք զբաղված», – ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանն իր դիրքորոշմամբ ի ցույց է դրել իր լիարժեք հավատարմությունը միջազգային նորմերին ու կանոններին։