24/12/2021 16:50
ԱԺ-ում հյուրընկալել են Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տնօրենների խորհրդի նախագահին
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը դեկտեմբերի 24-ին հյուրընկալել են Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տնօրենների խորհրդի նախագահ Աշոտ Հովհաննեսյանին, երկրորդ տեղակալ Գագիկ Գյուլբուդաղյանին, խորհրդի անդամներին և պալատի ներկայացուցիչներին:
Հանդիպմանը հյուրերը ներկայացրել են ՀԱԱՊ-ի (AmCham) գործունեությունը և նախաձեռնությունները: Կարևորվել է բիզնես միջավայրի բարելավումը, անդրադարձ է եղել նաև հայրենադարձության խթանմանը նպաստող մեխանիզմների ներդրմանը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ օրակարգի շուրջ կազմակերպել աշխատանքային քննարկումներ: