24/12/2021 18:21
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերից ամենից շատ սպառվում է չինական արտադրության «Սինոֆարմ»-ը. Մասնագետ
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերից ամենից շատ սպառվում է չինական արտադրության «Սինոֆարմ» պատվաստանյութը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
«Մշտապես մոնիթորինգ ենք անում, որ հասկանանք, որովհետև չենք բերում մեծ քանակությամբ պատվաստանյութ՝ պիտանելիության ժամկետի հետ կապված, դրա համար փոքր-փոքր չափաքանակներով ենք բերում. այս պահի դրությամբ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութ է շուտ սպառվում», - նշեց նա:
Մասնագետի խոսքով՝ չինական պատվաստանյութը Հայաստանում 3-ից 4 անգամ ավելի մեծ սպառում ունի, քան մյուս պատվաստանյութերը: