25/12/2021 14:51
Դու ո՞վ ես, որ Կոմանդոսի անունը տաս․ քեզ ավելի կսազի Էրատոյի, Վեստ Սարգսի ու Մելիք Շահնազարի անունները տալ․ Շարմազանովը՝ Փաշինյանին
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է նախօրեին առցանց ասուլիսում Փաշինյանի հայտարարություններին։
Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արցախի 75 տոկոսը հանձնել ես դու։
Շուշին ,Հադրութը,Քարվաճառը, ձեր «հայրենի Ակնան» և ևս 100-ից ավելի բնակավայրեր «տվել» ես դու։
Հազարավոր տղերքի կյանքը քո խղճին է։
Սյունիք թշնամու մուտքի «կանաչ լույսը» վառել ես դու։
Արցախ վախենում ես մեկնել դու։
Շուշին ու Հադրութը օկուպացված չես համարում դու։
Մեր պետական ինքնիշխանությունը, հանուն աթոռիդ պահպանման, «վաճառքի» հանել ես դու։
Այսքանից հետո միայն երկու հոգի են հրաժարվում քեզ պարտության պատճառ համարել․ մեկը դու ես, իսկ մյուսը՝ «կառուցողական գործընկեր» Ալիևը, ով ասում է թե իբր ոչ թե քեզ է հաղթել, այլ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին։
Իսկ ինչու՞ եք դու և Ալիեւը նույն բաները խոսում և անում արդեն տարիներ շարունակ, դժվար չէ գուշակել, կապիտուլյա՛նտ։
Հ.Գ. Դու ո՞վ ես, որ Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոսի) անունը տաս։ Նա Շուշին ազատագրելու խորհրդանիշ է, իսկ դու՝ հանձնելու։
Քեզ ավելի կսազի տալ Էրատոյի,Վեստ Սարգսի ու Մելիք Շահնազարի անունները»: