25/12/2021 10:55
Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով ավելի շատ տղամարդիկ են մահացել. Մասնագետ
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների 41 տոկոսը տղամարդիկ են, 59 տոկոսը՝ կանայք, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի» վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:
Ըստ վիճակագրության՝ Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների 57 տոկոսը տղամարդիկ են, 43 տոկոսը՝ կանայք։
Աբովյանի խոսքով՝ բոլոր տարքիային խմբերում կորոնավիրուսային հիվանդության նվազում կա: