27/12/2021 19:50
The Economist. «Էրդողանն իր առաջացրած հրդեհի վրա կարող է վերմակ գցել, բայց այդ վերմակը ևս շուտով կարող է բռնկվել»
Բրիտանական հեղինակավոր «The Economist» ամսագիրը վերլուծական հոդված է հրապարակել Թուրքիայում ֆինանսատնտեսական նոր քաղաքականության վերաբերյալ։ Ինչպես օրերս հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ձևավորվելու է «արտարժույթով պաշտպանված և թուրքական լիրայով ներդրվելիք ժամկետային ավանդների» համակարգը։
Հոդվածում վերլուծաբանները նշել են, որ այդ քաղաքականության արդյունքում ավելի կմեծանա Թուրքիայի պետական գանձարանի բեռը, մասնավորապես, նվազագույն աշխատավարձի բարձրացումից հետո 2022 թվականի առաջին կեսին գնաճը կհասնի 50 տոկոսի։
Վերլուծաբաններն ընդգծել են նաև, որ թուրքական լիրայի յուրաքանչյուր զգալի անկման դեպքում Կենտրոնական բանկը այլ ելք չի ունենա, քան թղթադրամ թողարկելն է՝ լիրայով ավանդների տերերին իրենց գումարը տալու համար:
«Էրդողանն իր իսկ առաջացրած հրդեհի վրա կարող է վերմակ գցել, իհարկե, բայց այդ վերմակը ևս շուտով կարող է բռնկվել»,-նշվել է հոդվածում։