27/12/2021 20:14
Արագ շախմատի աշխարհի առաջնությունում Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է Շահրիյար Մամեդյարովին
Վարշավայում շարունակվող արագ շախմատի աշխարհի առաջնության 6-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Ռոբերտե Հովհաննիսյանը սպիտակ ֆիգուրներով մրցել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ և առավելության հասել 69-րդ քայլում։
Ռոբերտ Հովհաննիսյանը 4,5 միավորով բաժանում է 9-18-րդ տեղերը։ 4,5 միավոր ունի նաև Սերգեյ Մովսեսյանը։ Հայաստանի մյուս ներկայացուցիչներն ավելի ցածր արդյունք ունեն։