27/12/2021 12:13
Ամենից քիչ ես կցանկանայի մեկնաբանել Ղարաբաղի նախագահի ասածները, ի՞նչ սպասենք այդ մարդուց. Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցանկություն չունի մեկնաբանել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին։
Լրագրողը Քոչարյանին խնդրեց մեկնաբանել Արցախի նախագահի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված պատասխանը. վտանգ կա՞ Արցախն ու Հայաստանը տարանջատելու։
«Ամենից քիչ ես կցանկանայի մեկնաբանել Ղարաբաղի նախագահի ասածները, ի՞նչ սպասենք այդ մարդուց, ես չգիտեմ` ինչ նպատակ են հետապնդում, եթե այս ընթացքում որևէ հստակ, հասկանալի դիրքորոշում չենք ունեցել... գիտեք Ղարաբաղում վերջին թեման ինչն էր՝ «մենք մի քիչ էս ամենից հեռու մնանք, լավ հարաբերություններ պահենք, տներ կառուցենք», հիմնական թեման սա էր», - արձագանքեց Ռոբերտ Քոչարյանը։
Ըստ նրա՝ Հայաստանի ղեկավարի կողմից ասվել է այնպսիսի մի բան, որին չարձագանքելն ուղղակի հնարավոր չէ։
«Ըստ էության, հարցականի տակ է դրվել Ղարաբաղի հռչակագիրը, ի դեպ, ես այդ հռչակագրի հեղինակներից եմ», - ասաց ՀՀ երկրորդ նախագահը։