27/12/2021 10:40
Հայաստանում մեկ օրում մահացել է 8 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 59 նոր դեպք
Դեկտեմբերի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344 540 դեպք, որոնցից 330 841-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4250 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից:
Այսպիսով` երեկ կատարվել է 4669 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 59 նոր դեպք: Ունենք 248 առողջացած, 7 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7950 մահվան դեպք է արձանագրվել:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1499 է:
Մեկ օրում Հայաստանում մահացել է 8 կորոնավարակակիր:
Ընդհանուր կատարվել է 2 540 319 թեստավորում: