28/12/2021 09:31
«Հրապարակ». Փաշինյանի հրահանգով արգելվել են Մամիկոն Ասլանյանի տեսակցությունները
«Հրապարակ» թերթը գրում է. «Մամիկոն Ասլանյանը 12 օր է՝ կալանավորված է, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում է: Քննիչի որոշմամբ, դեկտեմբերի 21-ից արգելվել են նրա հետ տեսակցությունները: Նրա մոտ այժմ ելումուտ ունեն միայն պաշտպանները, անգամ ԱԺ պատգամավորները չեն կարող այցելել: Դեկտեմբերի 21-ին նրան էին այցելել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը, ավելի վաղ` Արթուր Վանեցյանը:
Թե ինչ հիմքով են արգելվել տեսակցությունները, նրա պաշտպան Երվանդ Վարոսյանը փոխանցեց, որ հիմք չկա, հավանաբար՝ կատարում են Փաշինյանի հրահանգը»։